Լրահոս

29.10.2012 09:57


Հարց ՀՀ ոստիկանապետին

Հարց ՀՀ ոստիկանապետին

Հարգելի պրն Վ. Գասպարյան կամ ոստիկանության լրատվական բաժին,

խնդրում եմ պարզաբանել իմ և շատ ու շատ երևանցիների համար անհասկանալի մի երևույթ, որը տեղի է ունենում հյուսիսային պողոտայում: Ամեն երեկո 2--ից 4 կարմիր բերետավոր կանգնում են հյուսիսայինի МОСКВИЧКА խանութի դիմացի մայթին և զբաղվում ճանապարային ոստիկանի գործունեությամբ: Ընտրովի տարհանում են մեքենաները` ասելով, որ այստեղ չի թույլատրվում կանգնել: Նույն հյուսիսայինի հակառակ կողմում միշտ կանգնած են մեքենաներ, իսկ այդ կողմը ինչ-որ պահից փակվում է: Բայց հարցը միայն հակառակ կողմի հետ փակ լինել չլինելու մեջ չէ: Չի թույլատրվում կանգնելը վերաբերվում է ոչ բոլորին, նույն բերետավորները չեն անհանգստացնում GOLD և ՈՍ համարներով մեքենաների տերերին: Այն հարցին, թե արդեն կանգնած մեքենաներին ինչու են թույլատրել, ասվում է, որ տերերին են փնտրում, որը անկեղծ ծիծաղ է առաջացնում:

Facebook-ի օգտատեր Լ. Լուսինյան

 

Այս խորագրի վերջին նյութերը