Արման Մելիքյան. «Ադրբեջանը պետք է որոշակի վերանայումներ իրականացնի և փոխի իր դիրքորոշումը»
Այսօրվա ասուլիսին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հերթական անգամ հայտնել է, որ Հայաստանը վաղուց արդեն պետք է սկսեր ԼՂՀ ճանաչման գործընթացը: «Դա մի օրում չի սկսվում և ավարտվում»,–ասել է բանախոսը՝ միաժամանակ նշելով, որ աշխարում տեղի ունեցող իրողությունները չեն կարող չազդել ԼՂ բանակցային գործընթացի վրա: «ԼՂՀ անկախությունը ճանաչելու Ավստրալական նահանգի և այսպիսի այլ իրողությունների արդյունքում բանակցությունների սեղանին մեծանալու են ճնշումները Ադրբեջանի վրա: Ու այստեղ Ադրբեջանը պետք է որոշակի վերանայումներ իրականացնի և փոխի իր դիրքորոշումը, քանի որ այս գործընթացը անկասելի է»,–ասել է Մելիքյանը։

7or.am