Լրահոս

27.10.2012 12:19


Դատապարտյալները դիմել են ՄԻՊ–ին

Դատապարտյալները դիմել են ՄԻՊ–ին

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած մի քանի դատապարտյալներից ու կալանավորներից Պաշտպանին ուղղված 3 դիմում են ստացել: Կալանավորներից մեկին` Արթուր Խաչատրյանին, տեսնել չի հաջողվել, քանի որ նա այդ պահին գտնվում էր դատական նիստի: 

Դիմումներից մեկի համաձայն՝ դատապարտյալ Կարեն Թառոյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն «Սևան» կամ «Հրազդան» ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարող տեսակցել վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Կալանավոր Վարդան Դեմիրճյանն էլ իր դիմում հայտնել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: Հայտնենք, որ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները արձանագրել են, որ Դեմիրճյանի ձեռքերի վրա կան վնասվածքներ, ինչի կապակցությամբ կալանավորը հայտնել է, որ նա ինքնավնասման միջոցով արտահայտել է իր բողոքը: 

Իսկ դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխելու հարցում, քանի որ վախենում է, որ այն խցում, որտեղ կրում է իր պատիժը` իրեն վտանգ է սպառնում: 

Պաշտպանին ուղղված երեք դիմումները գտնվում են քննարկման փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը