Լրահոս

27.10.2012 12:09


Չինացին 1 տարի բանտում կանցկացնի՝ քննության ավարտն ազդարարող զանգը վաղաժամ հնչեցնելու համար

Չինացին 1 տարի բանտում կանցկացնի՝ քննության ավարտն ազդարարող զանգը վաղաժամ հնչեցնելու համար

Չինաստանում քոլեջներից մեկի աշխատակիցը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման այն բանի համար, որ քննությունների ավարտն ազդարարող զանգը նախատեսվածից ավելի շուտ է հնչեցրել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

54-ամյա Սյաո Յուլունը  2012թ. հուլիսին ընդունելության քննությունների ժամանակ  դրա ավարտն ազդարարող զանգը նախատեսված ժամանակից 4 րոպե 48 վայրկյան ավելի շուտ է հնչեցրել: Միջադեպն առաջացրել է դիմորդների ծնողների դժգոհությունը, և նրանք  բողոք են ներկայացրել Յուլունի դեմ: Անփութության համար Յուլունն այժմ մեկ տարի բանտում կանցկացնի:

Այս խորագրի վերջին նյութերը