Հիլարի Քլինթոն. «Ես մտադիր եմ հեռանալ նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեղինակավոր «Վաշինգտոն փոստ» պարբերականի հետ զրույցում ասել է, որ նոյմեբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը հրաժարական կտա։
–Ես մտադիր եմ հեռանալ նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո. այսպիսին է իմ ծրագիրը,–ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դեռևս հնարավորություն չի ունեցել այս թեմայով զրուցելու նախագահ Բարաք Օբամայի հետ, նրա զբաղվածության պատճառով։
Հիշեցնենք, որ Քլինթոնը բազմիցս հայտարարել էր, որ մտադիր է մեծ քաղաքականությունից հեռանալ։ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է 2008թ.՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի ընտրվելուց հետո։