Լրահոս

27.10.2012 09:47


Ադրբեջանի մշակույթի նախարարությունը Քիմ Քարդաշյանին հրավիրել է Բաքո՞ւ

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը Քիմ Քարդաշյանին հրավիրել է Բաքո՞ւ

Բաքվի ամենախոշոր ժամանցի վայրերից մեկը՝ «Buta Palace»–ը, պաստառ է տարածել, որտեղ նշվում է, որ մոդել Քիմ Քարդաշյանն այցելելու է Բաքու: Այս մասին տեղեկացնում է «tonica.az» կայքը:

Հաղորդվում է, որ տեղի է ունենալու երեկույթ՝ «մոդել, դերասանուհի, պարզապես բարձրաշխարհիկ երեկույթների աստղ Քիմ Քարդաշյանի» մասնակցությամբ: Միաժամանակ, ոչ մի խոսք չկա Քարդաշյանի հայկական ծագման մասին, ինչը, հաշվի առնելով Կիրկորովի՝ Բաքվում համերգ տալու հետ կապված վերջին սկանդալը, պետք է որ սուր թեմա լիներ Ադրբեջանում։ Ավելին` նշված է, թե Քիմ Քարդաշյանն բուլղարական ծագում ունի:

Հատկանշական է, որ, ըստ աղբյուրի, շոուն հովանավորում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը:

Նշենք, որ ինքը՝ Քիմը, այդ տեղեկություններին առայժմ չի արձագանքել։  

Այս խորագրի վերջին նյութերը