Իտալիայում գործող համաներման օրենքի համաձայն՝ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի բանտարկության ժամկետը 4-ից դառնալու է 1 տարի, իսկ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը երկարաձգվել է մինչև 5 տարի: Միլանի դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր էր ճանաչել «Մեդիասեթ»-ի կողմից ամերիկյան ֆիլմեր ցուցադրելու իրավունքները ձեռք բերելու ժամանակ ստվերային հիմնադրամներ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Միլանի դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:
Բեռլուսկոնին կազատազրկվի 1 տարով