Լրահոս

26.10.2012 19:30


Խանջյան 20 հասցեում կառուցապատողը տուգանվել է

Խանջյան 20 հասցեում կառուցապատողը տուգանվել է

Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ, ՀՀ  քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի նկատմամբ,  ստուգումների իրականացման խոչընդոտման  փաստով, այս տարվա  հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը  կազմել է ակտ:

Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի  համապատասխան որոշմամբ, «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը  վճարել է:

Մասնավորապես,  տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը