Լրահոս

26.10.2012 16:53


Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը:

Պրահայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ: Նախատեսվում է հանդիպում նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարլովի Վարիում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի, քաղաքապետ Պետր Կուլհանեկի հետ:

Հոկտեմբերի 31-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Այս խորագրի վերջին նյութերը