ԲՀԿ–ում կոալիցիոն հուշագրի մասին հեգնանքով են խոսում
Ազգային ժողովում այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը վերջ է դրել կոալիցոն հուշագրի մասին խոսակցություններին` ընդգծելով, որ կոալիցիոն հուշագրի հարց ԲՀԿ-ում գոյություն չունի:
«Մեզ համար շատ պարզ է, որ այն պահից, երբ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, այդ հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»,-ասել է Վահե Հովհաննիսյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հաստատել է՝ ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիա գոյություն չունի, ապա անդրադառնալով նույն թեմայով Տիգրան Սարգսյանի հայտարարությանը՝ հստակեցրել է. «Նույն տրամաբանությամբ` Սևրի պայմանագիրը դեռ գործում է, ու եթե Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ շարունակենք, ապա նա շարունակում է մնալ ԱԺՄ անդամ ու պետք է պաշտպանի Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»։