Ասանժը՝ իր առօրյայի մասին. «Դա նման է տիեզերակայանում ապրելուն»
«Վիկիլիքս» աղմուկ հանած կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր «Սի–Էն–Էն» հեռուստաընկերությանը, որի ընթացքում հայտարարել է, թե մտադիր չէ հեռանալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել «անբարո» հետաքննությունը իր և «Վիկիլիքսի» նկատմամբ։
–Այժմ փորձ է արվում առանց որևէ որոշակի մեղադրանքի կամ ապացույցի ինձ արտահանձնել՝ իբր միայն հարցաքննման նպատակով։ Սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն է կանգնած այս վիթխարի՝ 41 235–էջանոց գործի հետևում,–ասել է Ասանժը։
Անդրադառնալով Էկվադորի դեսպանատանն իր առօրյային՝ Ասանժն ասել է.
–Դա նման է տիեզերակայանում ապրելուն. չկա բնական լույս, չես կարող փողոց դուրս գալ, գնումներ անել։ Ամեն ինչ պետք է անես ձեռքիդ տակ եղած իրերով։
Հիշեցնենք, որ Ասանժը հունիսից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ այդ կերպ փորձելով խուսափել Շվեդիային արտահանձնվելուց, որտեղ նա մեղադրվում է սեռական ոտնձգություններ իրականացնելու համար։ Ասանժը վստահ է, որ դրանից հետո իրեն կհանձնեն ԱՄՆ-ին, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում՝ երկրի վերաբերյալ խայտառակիչ տեղեկությունների հրապարակելու համար։