Լրահոս

26.10.2012 11:32


Հյուսիսային Կորեայում կիսառազմական դրություն է հայտարարվել. հարավկորեական մամուլ

Հյուսիսային Կորեայում կիսառազմական դրություն է հայտարարվել. հարավկորեական մամուլ

Հոկտեմբերի 26-ին ԿԺԴՀ–ում (Հյուսիսային Կորեա)  կիսառազմական դրություն է հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է «Կորեսպոնդենտ»-ը՝ հղում անելով հարավկորեական Daily NK-ին։

 Ինչպես հայտնել է հյուսիսկորեական Փհենան Պուկտո նահանգի աղբյուրը՝ կիսառազմական դրությանն անցնելու մասին «հայտարարվել է այս առավոտ, այն ենթադրում է մարդկանց տեղաշարժի դադարեցում»։

 Բացի այդ, պարզվել է, որ կիսառազմական դրությունը երկրում գործելու է մինչև հոկտեմբերի 31-ը։ Քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նման քայլի են դիմել նախօրեին Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի  սկսած համատեղ զորավարժությունների առնչությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը