Լրահոս

26.10.2012 11:02


Պարզվել է նաև, որ խոհանոցում ծխում է կերակուր. փրկարարներն օդափոխել են բնակարանը

Պարզվել է նաև, որ խոհանոցում ծխում է կերակուր. փրկարարներն օդափոխել են բնակարանը

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 09.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 7-րդ բնակարանի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:

Դեպքի վայր են  մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ  արձագանքման խմբերը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1920 թ. ծնված Անուշ Հայրապետյանին` անօգնական վիճակում: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Պարզվել է նաև, որ խոհանոցում` էլեկտրական սալիկին, ծխում է կերակուր: Փրկարարներն օդափոխել են բնակարանը: 

Այս խորագրի վերջին նյութերը