ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Սիրիայի հրադադարի մասին. «Մենք ուշադրությամբ կվերահսկենք իրավիճակը, իսկ կողմերին կոչ ենք անում չսահմանափակվել խոսքերով»
ԱՄՆ-ն ուշադրությամբ կհետևի իսլամական տոների օրերին սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև կրակի դադարեցման կարգի պահպանմանը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
–Մենք ուշադրությամբ կվերահսկենք իրավիճակը, իսկ կողմերին կոչ ենք անում չսահմանափակվել խոսքերով և հայտարարություններով, այլ վճռականություն ցուցաբերել և իրականացնել հրադադարի համաձայնությունները,–ասել է Նուլանդը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադար հաստատելու կոչով հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Հրադադարի նախաձեռնությամբ զբաղվող` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, Թեհրանում, Կահիրեում և Դամասկոսում բանակցություններից հետո, ՄԱԿ-ին զեկուցել էր, որ հիմնական հակամարտող կողմերը՝ իշխանությունները և «ապստամբների հիմնական առաջնորդները», հրադադարին համաձայն են: