Այսօր Սիրիայում պետք է ուժի մեջ մտնի ժամանակավոր զինադադարը, որը կպահպանվի Իդ ալ-Ահդա մուսուլմանական տոնի չորս օրերին: Կրակի դադարեցման կարգը պահպանելու պատրաստակամության մասին են երեկ հայտարարել կառավարական ուժերի հրամանատարությունն ու ապստամբական խոշորագույն խմբավորման՝ Սիրիայի ազատ բանակի ղեկավարությունը:
Ինչպես զինվորականները, այնպես էլ ապստամբները հայտարարում են, որ կպատասխանեն հակառակորդի ցանկացած գործողության: Սա փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Միաժամանակ, «Ալ-Նուսրա» ապստամբական խմբավորման իսլամիստները հայտարարում են, որ իրենց վրա ոչ մի պարտականություն չեն վերցնում և չեն հետևի զինադադարին:
Երկրում կրակի ժամանակավոր դադարեցման նախաձեռնությամբ հանդես էր եկել Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին, ում նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Ավելացնենք, որ երեկ մարտերը Սիրիայում շարունակվել են:
Այսօր Սիրիայում հրադադա՞ր կհաստատվի