4 դատապարտյալներից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել
ՄԻՊ–ի գրասենյակից տեղեկացնում են, որ Պաշտպանի արագ արձագանքման խումբը մամուլում տարածում գտած 4 դատապարտյալների գործով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս պահին խմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին:
Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել:
Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել: