Քաղաքական

25.10.2012 15:41


Կոալիցիոն հուշագիր այլևս գոյություն չունի. ԲՀԿ

Կոալիցիոն հուշագիր այլևս գոյություն չունի. ԲՀԿ

«lragir.am»–ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությանը, թե «Փաստը մնում է փաստ` այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել է ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին», նկատեց. «Եթե շարժվենք Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ, ապա ուժի մեջ է նաև Սևրի պայմանագիրը, ինքն էլ միացյալ Հայաստանի հաջողված վարչապետն է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն պահից, երբ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ինքնուրույն, ստացավ մոտ կես միլիոն ձայն ևւ հրաժարվեց մաս կազմել ձևավորված կոալիցիոն կառավարությանը, ապա այդ պահից վարչապետի հիշատակած կոալիցիոն հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»:

Այս խորագրի վերջին նյութերը