Խանջյան 20 հասցեում փլուզումից տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բախկացած շինարարական բրիգադ։ Այս պահի դրությամբ տուժածներից 9-ին՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Տվյալները խիստ նախնական են, քանի որ ներկա պահին համալիր հետազոտություն է տարվում, որից հետո հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։
Փլատակներից դուրս բերված երկու տուժած հենց շինհրապարակում ստացել են առաջին բուժօգնությունը։ Նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։
Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները գտնվում են դեպքի վայրում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։