Լրահոս

25.10.2012 14:22


Սյունիքի մարզպետի արձագանքը

Սյունիքի մարզպետի արձագանքը
Հերքում «Ժողովուրդ» թերթի հրապարակման վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատասխան խոսքը.
Այն, որ առանձին լրագրողներ կամ առանձին լրատվամիջոցներ ինչ-ինչ պատճառով իրականությունը կամ ասված խոսքը կարող են խեղաթյուրել, կամ էլ չեղած տեղը իրադարձություններ մոգոնել, նորություն չէ: Գոնե ինձ համար: Եվ միշտ չէ, որ հարկ եմ համարել անդրադառնալ հանիրավի մեղադրանքներին կամ որպես ճշմարտություն ներկայացվող ասեկոսներին: 
Բայց ամեն ինչ սահման ունի:
«Ժողովուրդ»-ի «Սյունիքի մարզպետը հայհոյե՞լ է Գագիկ Ծառուկյանին» հաղորդագրությունը, իմ համոզմամբ, դուրս է լրատվական էթիկայի, մասնագիտական տարրական պատասխանատվության ու պարկեշտության սահմաններից: Եթե մեղմ բնութագրեմ տպագրվածը, ապա այն լկտի սուտ է, արհեստականորեն մարդկային հարաբերություններ սրելու փորձ և թերևս էժանագին քաղաքական հնարքներ բանեցնելու հետին նպատակներ հետապնդող ինչ որ անբարո անձի մտախավարման արդյունք:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը