Լրահոս

25.10.2012 13:48


Արծվիկ Մինասյան. «Կապ չունի՝ ծա՞կ է գրպանդ, թե՞ մուկն է պտտվում, մեկ է՝ պիտի տաս»

Արծվիկ Մինասյան. «Կապ չունի՝ ծա՞կ է գրպանդ, թե՞ մուկն է պտտվում, մեկ է՝ պիտի տաս»

ԱԺ ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական քննարկումների ժամանակ անդրադարձել է Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է անցում կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի։ 

Մինասյանը կարծիք է հայտնել, որ նման  մեծ նշանակություն ունեցող հարցը պետք է հանրաքվեի դրվի և ոչ թե որոշվի ԱԺ մեծամասնության կողմից, մանավանդ որ մեծամասնությունը պատկանում է միայն մեկ իշխող կուսակցության։

–Քանի դեռ 2014թ. հունվարի մեկը հեռու է, հետաձգեք կենսաթոշակային փաթեթի ընդունումը, գործադրումը։ Պահանջենք հասարակական լայն քննարկումներ, փաթեթն ընդունենք հանրաքվեի միջոցով,–կոչ է արել ՀՅԴ–ական պատգամավորը։

Կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վերաբերյալ իշխանությունների գործողություններին գնահատական տալով՝ Մինասյանն ասել է հետևյալը.

–Կապ չունի՝ ծա՞կ է գրպանդ, թե մո՞ւկն է պտտվում, մեկ է՝ պիտի տաս։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը