Արծվիկ Մինասյան. «Կապ չունի՝ ծա՞կ է գրպանդ, թե՞ մուկն է պտտվում, մեկ է՝ պիտի տաս»
ԱԺ ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական քննարկումների ժամանակ անդրադարձել է Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է անցում կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի։
Մինասյանը կարծիք է հայտնել, որ նման մեծ նշանակություն ունեցող հարցը պետք է հանրաքվեի դրվի և ոչ թե որոշվի ԱԺ մեծամասնության կողմից, մանավանդ որ մեծամասնությունը պատկանում է միայն մեկ իշխող կուսակցության։
–Քանի դեռ 2014թ. հունվարի մեկը հեռու է, հետաձգեք կենսաթոշակային փաթեթի ընդունումը, գործադրումը։ Պահանջենք հասարակական լայն քննարկումներ, փաթեթն ընդունենք հանրաքվեի միջոցով,–կոչ է արել ՀՅԴ–ական պատգամավորը։
Կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վերաբերյալ իշխանությունների գործողություններին գնահատական տալով՝ Մինասյանն ասել է հետևյալը.
–Կապ չունի՝ ծա՞կ է գրպանդ, թե մո՞ւկն է պտտվում, մեկ է՝ պիտի տաս։

7or.am