Լրահոս

25.10.2012 12:08


Ալեքսանդր Իսկանդարյան. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը սպանվեց, դա ակնհայտ է»

Ալեքսանդր Իսկանդարյան. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը սպանվեց, դա ակնհայտ է»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում նախատեսվող առաջիկա հանդիպմանը՝ նշել է, թե որևէ առաջընթաց չի սպասվում։  

–Այդ հանդիպմանը որևէ տեղաշարժ չի լինի։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը սպանվեց, դա ակնհայտ է: Մինսկի ձևաչափն ունի կարևոր նշանակություն՝ ապահովել բանակցությունների շարունակականությունը։ Չկա  խնդրի կարգավորման նպատակ,–ասել է Իսկանդարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը