Լրահոս

25.10.2012 12:01


Նկատողություն են հայտարարել պետին

Նկատողություն են հայտարարել պետին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Մասիս, Մուսալեռ, Նաիրի և Աշտարակ ՋՕԸ-ներում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ

Ի կատարում ՀՀ վարչապետի հանձնարարականի և հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Մասիս, Մուսալեռ, Նաիրի և Աշտարակ ՋՕԸ-ներում իրականացված համալիր՝ ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակի ստուգման արդյունքները, կազմված ակտերում արձանագրված խնդիրները, ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդների կողմից քննարկվել են ներկայացված խնդիրները:

Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ: Բոլոր համալիր հարցադրումների տեսանկյունից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Միաժամանակ կարճ ժամկետներ են տրվել՝ ակտերում ներառված խնդիրները ճշգրտելու, շտկելու և վերացնելու նպատակով:

- Արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին:

- Միաժամանակ «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով խիստ նկատողություն են հայտարարվել ընկերության գլխավոր ճարտարագետին, շահագործման և վերանորոգման, ինչպես նաև ջրօգտագործման բաժինների պետերին:

- «Մուսալեռ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից ևս նկատողություն է հայտարարվել ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին; Ընդ որում, «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով նկատողություն է հայտարարվել ջրի հաշվառման պատասխանատուին:

- Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաև «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում:

- Տարեկան գործունեության արդյունքների քննարկումներով համապատասխան պատասխանատուների նկատմամբ կկիրառվեն նոր` հետագա գործողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը