Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց «Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները» խորագրով միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը` Նորին թագավորական մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների և Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի (KUKS) կողմից:
Ցուցահանդեսին 27 դեսպանություններ ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետությունը` ազգային յուրահատկություններով եւ ձևերի բազմազանությամբ: ՀՀ դեսպանության վահանակը ձևավորել էին դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, ինչպես նաեւ Հայաստանից «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետներ Նարբեհ Բեդրոսյանն ու Մերուժան Մինասյանը:
Հայկական պատմական ճարտարապետական կոթողների հետ միասին ցուցադրված էին 1998թ. կառուցված Սուրբ Վարդանանց նահատակաց եղեղեցու (ճարտարապետներ` Ա.Մխիթարյան, Արթուր Մանուկյան, Արթուր Սուքիասյան), 2001թ. կառուցված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք-խորանի (ճարտարապետներ Ջիմ Թորոսյան եւ Ռոմեո Ջուլհակյան) և Սուրբ Խաչ մատուռի (ճարտարապետ` Սարգիս Սարդարյան-Ջուլհակյան) լուսանկարները, ինչպես նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծրագիր-մրցույթին մասնակցած ճարտարապետներ Էրիկ Օհանյանի, Արման Ալավերդյանի, Ագաթա Հարությունյանի, Անուշ Հարությունյանի ու Կարեն Բալայան-Ջուլհակյանի նախագծերը:
Ցուցահանդեսում հայկական ճարտարապետության պատմության բաժինը ներկայացված էր ուրարտական շրջանից մինչ մեր օրերը` ընդգծելով Հայաստանը որպես քրիստոնեական ճարտարապետության օրրան, ինչպես նաև նշելով բյուզանդական և իսլամական ճարտարապետության մեջ հայ ճարտարապետների ու արհեստավորների մշտապես թողած ուշագրավ հետքերի մասին:
ՀՀ դեսպանության վահանակի հետ միասին ցուցադրված էին հայկական տուֆ քարերի նմուշները և դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Լույսի մասնիկներ սև այգու շուրջ. կովկասյան եկեղեցին արեւելքի և արեւմուտքի խաչմերուկում» դանիերեն ևգիրք-ալբոմը, որն ամբողջությամբ նվիրված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը:
Ճարտարապետական ցուցահանդես Կոպենհագենում