Լրահոս

25.10.2012 09:29


Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Հաղորդավար Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Նա «Ֆեսյբուքի» իր էջում գրել է.

«Ընկերնե՛ր։ Հինգ ժամանոց բարդ և շատ հաջող վիրահատությունից հետո ես արդեն իմ պալատում եմ։ Շնորհակալ եմ բարեմաղթանքների և աջակցության համար։ Հավատացե՛ք, դուք ինձ շատ օգնեցիք»։

Երեկ նա գրել էր, որ հիմա Գերմանիայում է, իրեն վիրահատելու են, և հույս ունի ու համոզված է, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի, և ինքը վերջապես կկարողանա քայլել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 22–ի գիշերը Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները։ «Ֆոլցվագենի» վարորդ` 1971թ. ծնված Գրիգոր Նազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, երաժշտական և ժամանցային ծրագրերի գծով «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պրոդյուսեր, «Թաթա Փրոդաքշն» ընկերության նախագահ, և ուղևոր` 1971թ. ծնված շոումեն Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին հիվանդանոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը