Շահան Գանտահարյան. «Դամոկլյան այս սուրը պիտի շարունակի ճոճվել լիբանանյան երկնակամարի վրա...»
Արեւելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական եւ հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ եւ վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների եւ ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Լրատվական այս թոհուբոհում հայկական շրջանակներից անվերջ Բեյրութ հասնող հարցադրումները կկենտրոնանան սիրիական մոդելի լիբանանականացման հավանականության վրա: Եւ այդպիսի մտավախությունը շարունակվում է ահագնանալ, հասնելու համար այնտեղ թե` լիբանանահայությունը նոր արտահոսքի եզրագծին առջեւ է կանգնած, ինչ որ առհասարակ միջին արեւելյան հայկական գաղութների ճակատագրի ճշտորոշման տեսակետից վճռական փուլ է ենթադրում:
Նախ պետք է հիշել, որ վերջին ցնցող պայթյունին անմիջապես հաջորդած ապահովական բռնկումների առիթով գերտերությունները իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հստակ դարձրին, որ ներլիբանանյան կայունությունը պետք չէ խնդրո առարկա դարձնել: Այս չի ենթադրում անշուշտ, որ գերտերությունների կողմից կիրառելի քաղաքականությունը համահունչ է եւ հարազատ` կատարված հայտարարություններին: Այնուամենայնիվ նախանշում է, որ գեթ այս հանգրվանին աշխարհաքաղաքական ուժերի օրակարգային կիզակետը հարեւան Սիրիան է եւ նույնածավալ գործողություններ որոշ ժամանակի համար չպիտի տեղափոխվեն Լիբանան: Այլապես, հյուսիսային Լիբանանում արձանագրված սահմանափակ բնռկումները շատ արագ պիտի տարածվեին ամբողջ երկրում:
Պայթունավտանգ կարգավիճակը միշտ էլ ուղեկցել է լիբանանյան կացությանը, երբ մանավանդ բազմակողմանիորեն համոզիչ է դարձել, որ մայրիների երկիրը օտար ուժերի համար քաղաքական բաց տարրալուծարան է` փորձարկումներ կատարելու, առեւտուր անելու, հաշիվներ մաքրելու, թափանցելու եւ...ապահովական կացություններ ստեղծելու:
Համալիբանանյան ընդհանուր գիտակցության բացակայությունը` շիկացումներից հեռու մնալու, կոճակի սեղմումներով չղեկավարվելու, լարվածությունը չեզոքացնելու, հարցերը պետական համապատասխան ատյաններում երկխոսության միջոցով քննարկելու, ավելի կդյուրացնեն արտաքին կենտրոնների հեռակառավարման այս համակարգի արդյունավետ աշխատանքը:
Լիբանանահայ գործոնի ավանդական ընտրանքը` բեւեռացումների մաս չկազմելու եւ համալիբանանյան շահերը գերադասելու, միջհամայնքային համակեցության համար համայնքների իրողական ներկայացվածությունը հարգելու եւ համագործակցելու, այսօր եւս ինքն իրեն գերակա ուղղություն իբրեւ զգալի է դարձնում շատ սուր կերպով:Մանավանդ, որ եթե ոչ անմիջական հանգրվանին, այսուհանդերձ բաժանարար աշխարհաքաղաքական ալիքները միջերկրական այս ծովափը եւս հարվածելու նշաններ են ցույց տալիս` իսլամական երկու մեծ համայնքները իրար հակադրելու ճանապարհով չբացահայտված ծրագրեր իրականացնելու համար:
Արաբական գարնանային հովերի առաջացրած ալիքների հետ առնչություն ունենան դրանք թե ոչ, վտանգի անընդհատ սպառնալիքի շեշտումը այս օրերին կապվում է ռմբահարումներով քաղաքական թիրախներ հարվածելու եւ նրանց իբրեւ հետեւանք նոր իրավիճակներ հրամցնելու վերջին արարքին, որ շատ արագ լիբանանյան սահմաններից դուրս եկավ, ստացավ շրջանային-միջազգային տարողություն եւ արժանացավ աշխարահաքաղաքական կարեւորագույն կենտրոնների անմիջական արձագանքումներին:
Պարզ է, որ լիբանանյան բռնկումները կմնան սահմանափակ եւ չեն կլանի երկիրը: Հայտնապես զսպիչ գործոնները դեր ունեն այստեղ: Ըստ երեւույթին համալիբանանյան բռնկման ազդանշանը տրված չէ: Լիբանանյան երկարատեւ տագնապի փորձառությունը հուշում է, որ ինչպես զսպիչ, այնպես էլ հրահրիչ գործոններն ու հանգամանքները արտալիբանանյան կենտրոններից կախյալ են:
Դամոկլյան այս սուրը պիտի շարունակի ճոճվել լիբանանյան երկնակամարի վրա այնքան ժամանակ, որ հեռակառավարումը մերժելու համալիբանանյան կամքը չի կայանում եւ այդպիսով տեղի կտա արտալիբանանյան կենտրոնների անարգել եւ ազատ գործունեությանը` Բեյրութի քաղաքական բաց հրապարակի վրա:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր