Մինասի «Հայկական հովվերգությունն» այլևս փրկված է (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնից» տեղեկացնում են, որ երեկ երեկոյան հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարը վերջապես տեղափոխվել է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ:
Նշենք, որ անցյալ տարի, նպատակ ունենալով որոշ չափով զսպել Գյումրու կիսափուլ գործարաններից Մինասի մի շարք որմնանկարներ, վերականգնման պատճառաբանությամբ, Երևան անվերադարձ տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնության դեմ գյումրեցիների բողոքի ալիքը, կառավարությունը հետեւյալ որոշումը կայացրեց. «Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները»: Նախորդ ամիսներին որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավարությունը բազմիցս բողոքում էր, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից չեն տրամադրվում կնքված պայմանագրով նախատեսված գումարները: Բարեբախտաբար, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը տրամադրել է որմնանկարի վերականգնման և տեղափոխման անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցները, և նրա անմիջական մասնակցությամբ ու Գյումրու փրկարարական ծառայության մասնագետների ջանքերով «Հայկական հովվերգությունը» 3 մասով տեղափոխվեց ուր որ նախատեսված էր: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, վերականգնման ավարտական աշխատանքները տեղում իրականացնելուց հետո, որմնանկարը կդառնա Գյումրու ամենակարևոր այցեքարտերից մեկը: «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում ներկայացված են դրվագներ, Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարի 1-ին հատվածի, Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխման աշխատանքներից` առանց մեկնաբանության:
Մինասի «Հայկական հովվերգությունն» այլևս փրկված է (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնից» տեղեկացնում են, որ երեկ երեկոյան հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարը վերջապես տեղափոխվել է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ:
Նշենք, որ անցյալ տարի, նպատակ ունենալով որոշ չափով զսպել Գյումրու կիսափուլ գործարաններից Մինասի մի շարք որմնանկարներ, վերականգնման պատճառաբանությամբ, Երևան անվերադարձ տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնության դեմ գյումրեցիների բողոքի ալիքը, կառավարությունը հետեւյալ որոշումը կայացրեց.
«Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները»:
Նախորդ ամիսներին որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավարությունը բազմիցս բողոքում էր, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից չեն տրամադրվում կնքված պայմանագրով նախատեսված գումարները: Բարեբախտաբար, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը տրամադրել է որմնանկարի վերականգնման և տեղափոխման անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցները, և նրա անմիջական մասնակցությամբ ու Գյումրու փրկարարական ծառայության մասնագետների ջանքերով «Հայկական հովվերգությունը» 3 մասով տեղափոխվեց ուր որ նախատեսված էր: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, վերականգնման ավարտական աշխատանքները տեղում իրականացնելուց հետո, որմնանկարը կդառնա Գյումրու ամենակարևոր այցեքարտերից մեկը:
«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում ներկայացված են դրվագներ, Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» վերականգնված որմնանկարի 1-ին հատվածի, Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխման աշխատանքներից` առանց մեկնաբանության: