Գազի չվաճարված գումարը Հայաստանը կփոխհատուցի «Հայռուսգազարդի» իր բաժնեմասով. Լևոն Զուրաբյանի բացահայտումը
Այսօր ԱԺ–Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետից հետաքրքվել է՝ ճի՞շտ է իրենց հասած տեղեկությունը, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ Ռուսաստանի կողմից տևական ժամանակ գազի գինը մինչև 240 դոլար բարձարցնելու դիմաց Հայաստանի չվճարած գումարի տարբերությունը մեր երկիրը պետք է հատուցի իր բաժնեմասով:
–Որոշվել է Հայռուսգազարդի Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20%-ը, վաճառել Ռուսաստանին՝ 63 մլրդ դրամով: Նույն տեղեկությունների համաձայն՝ այս գործարքը կծածկի գնի տարբերությունը մինչև 2013 ապրիլի 1-ը։ Այդ օրվանից արդեն Հայաստանը յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար կվճարի 240 դոլար,-մանրամասնել է Զուրաբյանը։
Հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի պատասխանել։ Ամբիոնին է մոտեցել ՀՀ էներգետիայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով ևս մեկ անգամ կրկնել է բազմիցս հնչեցրած ձևակերպումը՝ տևական ժամանակ է՝ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ, դրանք ընթացքի մեջ են, և այժմ որևէ լրացուցիչ բան հայտնելը նպատակահարմար չէ։
Ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ կառավարությունը թաքցնում է իր այդ որոշումը՝ այդպիսով թաքցնելով նաև նախագահական ընտրություններից առաջ գազի գնի աղետալի բարձրացումը և փորձելով մինչև ընտրություններ խուսափել ցնցումներից:
–Եղե՞լ է նման գործարք, թե՞ ոչ։ Արդյոք ցանկանում եք թաքցնել այդ իրողությունը մինչև նախագահական ընտրություններ, որպեզի չխարխլվի՞ Սերժ Սարգսյանի ընտրարշավը,–իր հարցը պնդել է Զուրաբյանը։
Նախարարը կրկին կոնկրետ պատասխան չի տվել՝ միայն ասելով, որ գազի գնի բարձրացումը նախագահական ընտրությունների հետ կապ չունի, և միայն Լևոն Զուրաբյանի համառելուց հետո է հարցին պատասխանել.

–Ո՛չ, դեռ այդպիսի որոշում չի եղել։
7or.am