ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթն ԱԺ–ում
Մեզ ներկայացված նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը, որը 2500 դրամով է բարձրացնում նվազագույն աշխատավարձը, կամ ընդամենը 7.5%-ով, որոշակի հարցադրումներ է առաջացնում, բայց հիմնական հարցը հետևյալն է. հնարավո՞ր է արդյոք նվազագույն աշխատավարձը ավելացնել ավելի բարձր շեմով, ընդունենք՝ 50 000-55 000 դրամ, և որո՞նք են այն շարժառիթները, հիմնավորումները, որոնց հիման վրա կարելի է իրականացնել այդ բարձրացումները:
Տնտեսագիտության մեջ գործում է երկու հիմնարար ուղղություն. առաջինը առաջարկի խթանումն է, երկրորդը՝ պահանջարկի: Վերջին տարիներին մեր կառավարությունը առավելապես իրականացնում է առաջարկի խթանման քաղաքականություն, այն է՝ հանրահայտ Միլտոն Ֆրիդմանի քաղաքականությունը, մոռանալով, որ տնտեսագիտության մեջ հայտնի երկու հիմնական գաղափարներ կան. մյուսը նշանավոր Սայմոն Կուզնեցի գաղափարախոսությունն է: Այս երկու տնտեսագետները, աշխատելով 1938-1939թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տնտեսագիտության բյուրոյում (մեկը՝ որպես ղեկավար, մյուսը՝ տեղակալ), հետագայում՝ 1971թ. և 1976թ., արժանացան Նոբելյան մրցանակների տնտեսագիտության բնագավառում: Խնդրի էությունը կայանում է նրանում, որ համախառն ներքին արդյունքի աճի հետ միասին, անպայման պետք է սպառման ծավալը մեծանա, որը կոչվում է սպառման տեսություն: Եթե ՀՆԱ-ի աճը տեղի է ունենում առանց սպառման ծավալների վճարունակության աճի, նշանակում է այն ինքնանպատակ է և կոչվում է <>:
Հիմա՝ մեր թվերի մասին. 35 000 դրամ: Երբ նայում ենք ՀՆԱ-ի կառուցվածքը, 43%-ը ՀՆԱ-ի մեջ վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության մակարդակն է: Եթե սրան գումարում ենք այն շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի տրանսֆերտները, ընդունելով նաև այն, որ մենք սպառող տնտեսություն ենք, այսինքն սպառում/ՀՆԱ ցուցանիշը կազմում է 80%-ից ավել, ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը՝ 30%-ից ավելի, տեսնում ենք, որ այս կոնտեքստում խթանելով առաջարկը և զերծ մնալով պահանջարկի խթանումից, սոցիալական որոշակի լուրջ խնդիրներ մենք չենք կարողանում լուծել:
Մեր առաջարկը մոդելային իմաստով այն է, որ առաջարկի խթանումը անպայմանորեն զուգակցենք պահանջարկի խթանմամբ՝ հաշվի առնելով նաև գնաճային ճնշումները և փոխարժեքային տատանումները, որը կառավարությունը արձանագրել է <> ՀՀ օրենքի նախագծում: Մենք ասում ենք, որ թողնելով 35 000 դրամը, 2013 թվականին մեր հասարակությունը որևէ կերպ չի բարելավելու իր սոցիալական խնդիրները և ելնելով այդ ամենից՝ հիմնարար է հետևյալը. եթե 2000-ական թվականների սկզբներից մինչև 2007-2008թթ. տնտեսական աճի որակը ապահովում էր շինարարությունը, որի մասին շատ է խոսվում կառավարության կողմից, հետո հարց դրվեց դիվերսիֆիկացիայի մասին, ապա, հաշվի առնելով մեր կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ստրատեգիական դրույթները, այն է, IT տեխնոլոգիաներ, ճշգրիտ ինժիներիա, դեղագործություն և այլն, այսինքն այն ճյուղերն է զարգացնում, որտեղ ավելի մեծ տեսակարար կշիռ է կազմում աշխատատարությունը: Սա նշանակում է, որ անխուսափելիորեն մենք պետք է գնանք եկամուտների աճին: Սա, իհարկե, մոտեցման հարց է: Ես կողմնակից եմ այն դրույթին, որ գնաճը լինի ոչ թե 4% ± 1.5%, ռիսկեր պարունակելով մոտ 6-7%, որը գրված է 2013 թ. <> ՀՀ օրենքի նախագծի ռիսկերի բաժնում, այլ թող լինի 7% կամ 8%, բայց եկամուտներն աճեն ավելի շատ, և սրանով փորձենք լուծել սոցիալական խնդիրները: Կամ կոնկրետ թվեր. երբ վերցնում ենք մեր ՀՆԱ ցուցանիշը. ես արդեն նշել եմ, որ 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրում տնտեսական աճը նախատեսված էր 3.8%, ընդամենը երեք ամիս հետո կառավարությունը բերում է բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսված է 6.2%: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այդ երեք ամսվա ընթացքում մեր հանրապետությունում և ի՞նչ է տեղի ունեցել այդ երեք ամսվա ընթացքում Եվրամիության երկրներում և Ռուսաստանում: Կարծում եմ, որ լուրջ դրական միտումներ համաշխարհային տնտեսության մեջ չկան, լուրջ <> տենդենցներ մեր հանրապետությունում չկան:
Այսինքն, եթե մենք այս փաստաթղթին հավատանք, ապա ևս վեց ամիս հետո կարելի է գրել 9%-անոց աճ և համարժեք եկամտային աճ: Ես համոզված եմ, որ, հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի 10 միլիարդանոց ծավալը, հանելով ամորտիզացիան, անուղղակի հարկերը և զուտ շահույթը, մնացած մասը, որ կոչվում են եկամուտներ, անպայմանորեն բավականին բարձր կլինեն (նկատի է առնվում նաև տրանսֆերտները, ստվերային տնտեսությունում առաջացած եկամուտները):
Այսպիսով՝ մենք կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձի չափը այսօր 50 000 ՀՀ դրամի սահմաններում է: