Քաղաքական

24.10.2012 16:32


Պետգույքի կառավարման վարչության պետ. «Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան»

Պետգույքի կառավարման վարչության պետ. «Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան»

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ–ի շենքի վաճառքից հանրային քննարկում չանցկացնելուն՝ հայտարարել է.

–«Քաղաքաշինության մասին» օրենքով չի պարտադրվում շենքն օտարելուց առաջ հանրային քննարկումներ անցկացնել։ Ձեզ թվում է՝ ցանկացած որոշում, որը ես պետք է տանեմ կառավարություն, պետք է հանրային քննարկման առարկա դարձնե՞մ։ Դուք գիտե՞ք՝ ինչ վիճակում է ԱԳՆ շենքը, մամուլի ասուլիսները միջանցքում են անում։ Մենք կառուցում ենք հրաշալի շենք, որի արտաքին, պատմամշակութային տեսքը չի փոխվելու։

Նա նաև ավելացրել է, որ կառավարությունը կարող է ցանկացած շենքի վաճառքի հարցը քննարկել.

Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան։ Օրինակ, եթե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի վերաբերյալ լավ առաջարկ ներկայացվի, ապա այդ հայտը ենթակա կլինի քննարկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը