Լրահոս

24.10.2012 12:00


Մարկ Սաղաթելյանին վիրահատելու են. նա հույս ունի, որ կկարողանա քայլել

Մարկ Սաղաթելյանին վիրահատելու են. նա հույս ունի, որ կկարողանա քայլել

Հաղորդավար Մարկ Սաղաթելյանը «Facebook»-ի իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ: Ես հիմա Գերմանիայում եմ: Ինձ վիրահատելու են: Հուսով եմ և համոզված, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի, և ես վերջապես կկարողանամ քայլել»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 22–ի գիշերը Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները։ «Ֆոլցվագենի» վարորդ` 1971թ. ծնված Գրիգոր Նազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, երաժշտական և ժամանցային ծրագրերի գծով «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պրոդյուսեր, «Թաթա Փրոդաքշն» ընկերության նախագահ, և ուղևոր` 1971թ. ծնված շոումեն Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին հիվանդանոց:

Այն ժամանակ Սաղաթելյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհակալություն էր հայտնել աջակցության համար և տեղեկացրել, որ իր առողջականն արդեն լավ է։

«Իմ ընկերնե՛ր, մեծագույն շնորհակալություն աջակցության համար։ Ես շարքում եմ, չկա այնպիսի ուժ, որ կոտրի ինձ, երբ կողքիս են նման ընտանիք ու ընկերներ»,–գրել էր նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը