Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Բերդ–Նավուր ավտոճանապարհին ձորն է ընկել ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Քոռ աղբյուր» հանդամասի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի 59 ՏՏ 706 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով 1968թ. ծնված վարորդ Սերգեյ Մելիքյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1952թ. ծնված Առուշան Քոսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ Ա. Քոսակյանի առողջական վիճակը բավարար է:
«ՈՒԱԶ»-ն ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Բերդ–Նավուր ավտոճանապարհին ձորն է ընկել ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Քոռ աղբյուր» հանդամասի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի 59 ՏՏ 706 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով 1968թ. ծնված վարորդ Սերգեյ Մելիքյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1952թ. ծնված Առուշան Քոսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ա. Քոսակյանի առողջական վիճակը բավարար է: