Վրաստանի առաջին նախագահի որդին համաներում է ստացել
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Ցոնտե Գամսախուրդիան, Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով համաներում է ստացել:
Ցոնտե Գամսախուրդիան երեք տարի առաջ մահափորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, այնուհետև՝ բանտային կարգը խախատելու համար, դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Ինքը, սակայն, պնդում էր, թե քաղաքական հետապնդման զոհ է: Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության` Սահակաշվիլին համաներման որոշումը կայացրել է Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի խնդրանքով:
Վրաստանի առաջին նախագահի որդին համաներում է ստացել
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Ցոնտե Գամսախուրդիան, Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով համաներում է ստացել:
Ցոնտե Գամսախուրդիան երեք տարի առաջ մահափորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, այնուհետև՝ բանտային կարգը խախատելու համար, դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Ինքը, սակայն, պնդում էր, թե քաղաքական հետապնդման զոհ է:
Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության` Սահակաշվիլին համաներման որոշումը կայացրել է Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի խնդրանքով: