Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծը կներկայացվի ապրիլի 24-ին ընդառաջ
Ֆրանսիայի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուն Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակության համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է կուսակցության մտադրությունը` ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:
Խորհրդի համանախագահի խոսքով` Լե Ռուն նշել է, որ ոչինչ չի փոխվել, պարզապես իրենք կարճ ժամանակ է, ինչ իշխանության են եկել, պետք է սպասել` վստահեցնելով, որ իրենց սկզբունքներում որևէ բան չի փոխվել, և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ իրենք պետք է առաջարկեն ապրիլի 24-ին ընդառաջ: