Լրահոս

24.10.2012 10:24


Կտրել են Հռոմեացի զինվորի առնանդամը

Կտրել են Հռոմեացի զինվորի առնանդամը

Հիմա էլ կտրել են Կասկադ համալիրի մոտ տեղադրված Հռոմեացի զինվորի առնանդամը: Ըստ որոշ խոսակցությունների՝ դա արել են հայ երկրպագուները՝ Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ պարտություն կրելուց հետո։

Հռոմեացի զինվորը պատրաստված է պղնձից։ Հեղինակը հանրահայտ Ֆերնանդո Բոտերոն է։ Կասկադ համալիրի տարածքում տեղադրվել է 2002 թվականին։

Մինչ այս, կոտրել էին նաև Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի կավե արձանի նախ մատը, հետո տակառիկը։

Սրանից հետո Երևանի քաղաքապետարանը որոշել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում իրականացված «Մեր հանճարները մեր կողքին են» քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղադրված հայ մեծանուն արվեստագետների արձանները որպես նվեր փոխանցել համանուն տուն-թանգարաններին: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը