Լրահոս

24.10.2012 09:48


Մեքսիկայի խորհրդարանը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին

Մեքսիկայի խորհրդարանը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին

Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալՖրանցիսկո Արոյո Վիերային:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանըցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյանհիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայներկկողմ հարաբերություններին, այլ նաև  կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալմիջազգային հանրության դիրքորոշմանը,  որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնումմիջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին,վտանգում են տարածաշրջանային կայունությունը:

Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասաց, որ տեղյակ է վերոհիշյալհայտարարության բացասական հետևանքների մասին, պարզաբանումներ տվեց այդ կապակցությամբ և ընդգծեց, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշմանմիջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին և խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չենհամապատասխանում իրականությանը:

Էդվարդ Նալբանդյանը  գոհունակություն հայտնեց Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշմանիրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերություններիքարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոնաջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արվածառաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլերկձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրեց ՀՀ ԱԺ-ումՄեքսիկայի Սենատի և Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին ևփոխանցեց Սենատի և Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանի ուղերձները:    

 Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասաց, որ Պատգամավորների պալատում ևս շուտով ձեռնամուխ կլինենՀայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձևավորմանը, ինչն անկասկած փոխգործակցությանկարևոր ձևաչափ կդառնա:  

Այս խորագրի վերջին նյութերը