Լրահոս

23.10.2012 19:00


Նոյեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Նոյեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին ԱԺ եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով  խորհրդարանական լսումներ: 

Այս խորագրի վերջին նյութերը