Դաշնակցությունը կրկին հանդես է եկել Ընտրական օրենսգրքում մեկ կոնկրետ առաջարկություն իրականացնելու նախաձեռնությամբ: Այն է՝ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից և անցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Բոլորը հիշում են, որ այս հարցի հետ կապված՝ անցած գումարման խորհրդարանում ստեղծվեց «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ:
Գլխավոր ընդդիմացող ՀՀԿ-ն այդ քննարկումներում իր դիրքորոշումը ներկայացնելիս նշում էր, թե սկզբունքորեն դեմ չլինելով 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին, համարում է, որ դրան դեռ պատրաստ չեն,ք և ընտրություններին քիչ ժամանակ է մնացել փոխելու սահմանված խաղի կանոնները:
Թե ինչ խաղի կանոններ էին սահմանել իշխանությունները, և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը սեփական իշխանությունը պահպանելու առումով, ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները:
Հիմա հատուկ հենց կոնկրետ այս մեկ առաջարկությունն ենք կրկնել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո: Պարզ նպատակով՝ հստակեցնելու, թե առաջարկը ներկայացնլու սխալ ընթացակարգն ու անպատեհ պայմաններն էին պատճառը, որ իշխող կուսակցությունը մերժում էր այս առաջարկը, թե այն, որ առանց այս 41 բոնուսային մանդատն ունենալու և դրանց միջոցով ընտրությունների արդյունքները կանխորոշելու գրեթե անհնարին է լինելու ապահովել իրենց վերարտադրումը:
Տեղեկացանք, որ կառավարությունն իր վերջին նիստում արդեն մերժել է այս առաջարկը՝ բացահայտելով հենց այս վերջին իրողությունը:
Իսկ քանի որ այլևս հնարավոր չէ անպատեհության կամ ընթացակարգային խախտումների հետ կապված պատճառաբանություններ բերել, փորձել են բերել հիմնավորումներ, որոնք բացարձակապես կապված չեն Հայաստանում տիրող իրավիճակի հետ:
Մասնավորապես կառավարությունը կրկին անգամ փորձել է ակադեմիական բնույթի վերլուծություն ներկայացնել տարբեր ընթացակարգերի առավելությունների և թերությունների մասին: Այդ բոլորը իսկապես ճիշտ է և աշխատում է միայն այն երկրների դեպքում, որտեղ կա ժողովրդավարակն ընտրությունների կազմակերպման ձևավորված ավանդույթ: Երբ երկու ընտրակարգով էլ հնարավոր է փոխել տվյալ երկրում իշխանությունը: Հայաստանում այդպես չէ: Հայաստանում ճիշտ հակառակն է: Փաստերը պարզապես աղաղակող են: Զորօրինակ՝
Փաստ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր երբեք իշխանությունը չի փոխվել ընտրությունների միջոցով: Նույնպիսի փաստ է, որ ընտրակարգը չի կարող լինել ժողովրդավարական, եթե այն ապահովում է մի կողմին գրեթե 100% հաղթանակ:
Փաստ է, որ մեծամասնական ընտրակարգը վերջին երեք գումարումների Ազգային ժողովի ընտրություններում չունենալով համապետական ընտրությունների բնույթ՝ ապահովել է միայն իշխանության կամ նրա հետ եղած քաղաքական ուժերի 100%-անոց հաղթանակը:
Այսքանից հետո կառավարությունը հայտարարում է, որ մեծամասնական ընտրակարգը չի բացառում որևէ կուսակցության թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Արդեն տասը տարի է՝ հենց սա է բացառված: Էլ բացառվելը ոնց է լինում: Ուրիշ բան, որ կառավարությունն ասեր. դուք ինչ է՝ ուզում եք կտրեք էն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ: Մենք էլ ազնվորեն կասեինք՝ այո:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի ելույթն ԱԺ–ում
Թե ինչ խաղի կանոններ էին սահմանել իշխանությունները, և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը սեփական իշխանությունը պահպանելու առումով, ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները:
Հիմա հատուկ հենց կոնկրետ այս մեկ առաջարկությունն ենք կրկնել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո: Պարզ նպատակով՝ հստակեցնելու, թե առաջարկը ներկայացնլու սխալ ընթացակարգն ու անպատեհ պայմաններն էին պատճառը, որ իշխող կուսակցությունը մերժում էր այս առաջարկը, թե այն, որ առանց այս 41 բոնուսային մանդատն ունենալու և դրանց միջոցով ընտրությունների արդյունքները կանխորոշելու գրեթե անհնարին է լինելու ապահովել իրենց վերարտադրումը:
Տեղեկացանք, որ կառավարությունն իր վերջին նիստում արդեն մերժել է այս առաջարկը՝ բացահայտելով հենց այս վերջին իրողությունը:
Իսկ քանի որ այլևս հնարավոր չէ անպատեհության կամ ընթացակարգային խախտումների հետ կապված պատճառաբանություններ բերել, փորձել են բերել հիմնավորումներ, որոնք բացարձակապես կապված չեն Հայաստանում տիրող իրավիճակի հետ:
Մասնավորապես կառավարությունը կրկին անգամ փորձել է ակադեմիական բնույթի վերլուծություն ներկայացնել տարբեր ընթացակարգերի առավելությունների և թերությունների մասին: Այդ բոլորը իսկապես ճիշտ է և աշխատում է միայն այն երկրների դեպքում, որտեղ կա ժողովրդավարակն ընտրությունների կազմակերպման ձևավորված ավանդույթ: Երբ երկու ընտրակարգով էլ հնարավոր է փոխել տվյալ երկրում իշխանությունը: Հայաստանում այդպես չէ: Հայաստանում ճիշտ հակառակն է: Փաստերը պարզապես աղաղակող են:
Զորօրինակ՝
Փաստ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր երբեք իշխանությունը չի փոխվել ընտրությունների միջոցով:
Նույնպիսի փաստ է, որ ընտրակարգը չի կարող լինել ժողովրդավարական, եթե այն ապահովում է մի կողմին գրեթե 100% հաղթանակ: