Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար»
2013թ. վերընտրվելու դեպքում, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական և ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար:
«Ով իշխանության գլուխ է, նա է տիրանում սեփականությանը,–«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀԱԿ-ի համակարող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով,–«ուստի այն մարդը, ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաև սեփականությունը»:
Սերժ Սարգսյանը, Զուրաբյանի համոզմամբ, «շատ լավ գիտի, որ նման համակարգում, որի պահպանմանը ինքը ամեն ինչով նպաստում է, հենց որ ինքը կորցնի իշխանությունը, իր բարեկամների, հարազատների, ընկերների ձեռքից այդ իշխանությունը առնվելու է».
«Ուստի իր պատկերացրած, այսպես ասած քաղաքականության շրջանակներում, նա ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013թ., այլ նաև դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում: Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաև ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և նրա «Բարգավաճ Հայաստան»-ը»:
Զուրաբյանի ձևակերպմամբ՝ նման արատավոր համակարգում բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած պահի կարող են դառնալ իշխանական կամայականությունների զոհը, և սա ստեղծում է շահերի լրջագույն բախում, հակասություն գործող ռեժիմի ու «Բարգավաճ Հայաստան»–ի միջև, և ընդդիմությունը պետք է օգտվի այս հակասությունից:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ` երկրում այսօր կա Սերժ Սարգսյանին մարտահրավել նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան»–ը և ՀԱԿ-ը.
«Լինելու է կենաց և մահու պայքար, և ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետև Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը և բիզնեսը իրարից բաժանված լինի, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինի դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով և այլն: Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, որ կարող են համախմբվել և՛ Հայ ազգային կոնգրեսը, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ը, և՛ ընդհանրապես լայն հասարակությունը»:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչը կարող է դրդել հաջողակ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պայքարի մեջ մտնել ընդդեմ Սերժ Սարգսյանի, Զուրաբյանն արձագանքել է.
«Ես հենց դա եմ ասում` այսօր ոչ ոք իրեն երաշխավորված չի զգում: Մարդիկ, որոնք ունեն սեփականություն, բիզնես, այսօրվա արատավոր քաղաքական համակարգում իրենց չեն զգում ապահով, չեն զգում, որ իրենց իրավունքները ապահովագրված են եւ երաշխավորված են օրենքով եւ Սահմանադրությամբ»։
Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար»
2013թ. վերընտրվելու դեպքում, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի համոզմամբ,
Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական և ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: