Լրահոս

23.10.2012 17:53


Նարեկ Հարթունյան ընտանիքի հայտարարությունը

Նարեկ Հարթունյան ընտանիքի հայտարարությունը

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը Կենտրոն–Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական հայցով պահանջ է ներկայացրել Արտյոմ Մարտիրոսյանի և Սևակ Արզարունու դեմ՝ վերջիներիս  պարտավորեցնելու Նարեկ Հարթունյանին հանձնել Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի բնակելի 6-րդ և 7-րդ հարկերի 800 քմ մակերեսով բնակելի տարածքների առուվաճառքի պայմանագրերի օրինակները, ինչպես նաև այդ բնակարանների օտարման գործարքներով գոյացած ամբողջ գումարը:

Բանն այն է, որ Նարեկ Հարթունյանը Հարթունյանների ընտանիքի համար Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեում կառուցվող շենքի բնակելի 6-րդ և 7-րդ հարկերի  800քմ բնակելի տարածքները ձեռք բերելու նպատակով Սևակ Արզարունու խորհրդով 2006թ. ապրիլ ամսին նոտարական կարգով առուվաճառքի նախնական պայմանագիր է կնքել սեփականատեր «Ռենշին» ընկերության հետ, կատարում վճարումներ:

2006թ. հունիսին Նարեկի եղբայր Սարոն միևնույն նպատակով և միևնույն Սևակ Արզարունու խորհրդով Մաշտոցի 33ա հասցեում կառուցվող ներկայումս հանրահայտ 33/1 շենքի 8-րդ հարկն ամբողջությամբ ձեռք բերելու նախնական պայմանագիր է կնքում շինարար Վլադիսլավ Մանգասարյանի հետ, կատարում վճարումներ և Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի տարածքներն արդեն անհրաժեշտ չէին և ենթակա էին վաճառքի:

Սևակ Արզարունին և Արտյոմ Մարտիրոսյանը Հարթունյանների վստահելի այն անձինք են, ովքեր Նարեկի կողմից իրենց տրված լիազորագրերի հիման վրա  Նարեկ Հարթունյանի անվամբ գրանցել են Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի 800քմ մակերեսով թվով 8/թիվ 19-26/ բնակարանները, իսկ հետագայում` 2008թ.-ին և դրանից հետո նաև վաճառել դրանք, սակայն ոչ վաճառքի պայմանագրերն են տրամադրել, ոչ էլ վաճառքի գումարները:

Սևակ Արզարունին 2009թ. ամռանը հաշվարկ է ներկայացրել գնորդների կողմից վճարված և վճարման ենթակա գումարների մասին, սակայն այդ ամենը մնացել է թղթի վրա: Առ այսօր նա և Արտյոմ մարտիրոսյանը

Ավելին, 2010թ. սեպտեմբերին Սևակ Արզարունին իր մոտ ունենալով` Նարեկին պատկանած 8 հատ բնակարանների վաճառքի գումարները /$770.000 /, Մաշտոցի 33ա հասցեում Սարո Հարթունյանի անունից ձեռք բերած 1708քմ շինությունը/$1.600.000 /, ինչպես նաև Նարեկի հորը` Գարաբեդ Հարութունյանին պատկանած «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ընկերությունից վերցրած ավելի քան $600.000-ը, Հարթունյանների նկատմամբ ունեցած իր պարտականությունների կատարման վերաբերյալ գրավոր հրաժարական է ներկայացրել Հարթունյաններին և Արտյոմ Մարտիրոսյանի հետ մեկտեղ հեռանում` շուրջ  $3.000.000 ավարով: Դրանից բացի նա 2010թ. դեկտեմբերին նաև Հարթունյանների ունեցվածքի 25%-ը հօգուտ իրեն բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան և 2 տարի է այդ գործով Հարթունյանների ունեցվածքի վրա արգելանք դնելուց բացի ողջամիտ դատավարական գործողություններ չեն կատարվում, անգամ հայցապահանջը ճշտված չէ: Բայց հայաստանյան իրականության մեջ զարմանալու ոչինչ չկա:

Վերադառնանք Նարեկի պահանջով գործին.

Վերջերս Նարեկի փաստաբանը նոտարական գրասենյակից փաստաթղթեր է ստացել, որոնք փաստում են այն մասին, որ մինչ Նարեկին պատկանած բնակարանների վաճառքը, Սևակ Արզարունին այլ անձանց հետ նաև նախնական պայմանագրեր է կնքել և դրանց հիման վրա գումարներ ստացել: Ինչ վերաբերում է Նարեկի անվամբ գրանցված բնակարանների հետագա վաճառքին, ապա  բնակարանները կամ նախնական պայմանագրում նշված գումարից մի քանի անգամ տարբերվող ցածր գնով են օտարվել նույն գնորդին կամ մի քանի անգամ ցածր գնով  միջնորդավորված գործարքից հետո են նրանց հետ պայմանագիր կնքել, որպեսզի Նարեկի կողմից պահանջ ներկայացվելու դեպքում իրական գործարքի գնից մի քանի անգամ պակաս գումար տրվի:

Օրինակ թիվ 20 բնակարանի գործարքը. Սևակ Արզարունին 12.04.2008թ. 69.502.000 ՀՀ դրամ արժեքով նախավճարի պայմանագիր է կնքած եղել Վահագն Գալուստյանի հետ, նախապես ստացել է 30.942.000 ՀՀ դրամ: Այնուհետև կեղծ գործարքով Արտյոմ Մարտիրոսյանը` 13.000.000 ՀՀ դրամ գումարով 06.10.2008թ. նույն բնակարանը օտարվել է Արթուր Գալստյանին /Սևակ Արզարունու հաշվապահ/, իսկ մի քանի օր անց 13.10.2008թ. նույն բնակարանը 33.000.000 ՀՀ դրամով օտարվել է իրական գնորդ Վահագն Գալուստյանին: Ստացվում է, որ վատագույն դեպքում Նարեկին կներկայացնել 13.000.000 ՀՀ դրամ և կգրպանեն 20.000.000 ՀՀ դրամ: Բայց արի ու տես, որ անգամ 13.000.000 ՀՀ դրամն էլ չեն ցանկանում տրամադրել:

2012թ. ապրիլին Մաշտոցի 33ա հասցեի գործարքի մասով նաև Սարո Հարթունյանն է Սևակ Արզարունու դեմ դիմում ներկայացրել Երևան քաղաքի դատախազին: Առ այսօր նա անգամ չի հարցաքննվել:

Մեր իրականության մեջ նման դեպքերում հարց է ծագում . ով է նման քրեաշունչ վարքագծի, կեղտոտ բարքերի ջատագողն ու Սևակ Արզարունու հովանավոր-երաշխավորը:

Մի բան պարզից էլ պարզ է` ամեն ինչ նախապես ծրագրվել էր դեռևս 2008-2009թ.թ.-ին:

Սա է մեր իրականությունը և իրավական պետության դեմքը:

Սևակ Արզարունուն և Արտյոմ Մարտիրոսյանին ներկայացնող փաստաբան Նիկոլայ Հակոբյանն էլ, իր հերթին, Նարեկի գործով ոչ փաստաթուղթ է ներկայացնում դատարան, ոչ էլ` հայցադիմումի պատասխան, ոչ բացառում է իր վստահորդների կողմից գործարքներ իրականացնելը, ոչ էլ` հաստատում:

Ստեղծված իրավիճակում 2012թ. հոկտեմբերի 22-ի դատական նիստում Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը միջնորդեց, որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող  երրորդ անձ վարույթ ներգրավել «Ռենշին» ընկերությանն ու  Կադաստրին և վերջինիցս պահանջել Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի 19-26 բնակարանների կադաստրային գործի լուսապատենը` պարզելու նշված բնակարանների գործարքների բոլոր մանրամասներն ու սեփականատերերին, քանի որ, ըստ Նարեկի փաստաբանի,  ակնհայտ է, որ Նարեկ Հարթունյանին պատկանող բնակարանները նաև կեղծ գործարքներով են օտարվել և հարկ կլինի նշված գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ ներկայացնել, որի հիման վրա էլ հնարավոր կլինի հստակեցնել հայցագինը:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Այս խորագրի վերջին նյութերը