Լրահոս

23.10.2012 17:27


Արմեն Ռուստամյան. «Ուրիշ բան, եթե կառավարությունն ասեր՝ ուզում եք կտրեք այն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ»

Արմեն Ռուստամյան. «Ուրիշ բան, եթե կառավարությունն ասեր՝ ուզում եք կտրեք այն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ»

ՀՅԴ–ն Ընտրական օրենսգրքում մեկ փոփոխություն է առաջարկել՝ անցում 100%–ով համամասնական ընտրակարգին։ 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ–ն մերժեց այս առաջարկը՝ պատճառաբանելով անպատեհությամբ և ժամանակավրեպությամբ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին ընդգծել է, որ կրկին ներկայացրել են փոփոխության այդ առաջարկը՝ պարզելու՝ իրո՞ք կառավարության մերժման բուն պատճառը դա էր, թե՞ պարզապես մեծամասնական ընտրակարգի 41 բոնուսային տեղերից հրաժարվելու անհնարինությունը։

–Կառավարությունն արդեն մերժել է՝ բացահայտելով հենց այս վերջին իրողությունը,–ասել է Ա. Ռուստամյանը,–ընտրակարգը չի՛ կարող լինել ժողովրդավարական, եթե ապահովում է միայն մի կողմի հաղթանակը։ Ուրիշ բան, եթե կառավարությունն ասեր՝ ուզում եք կտրեք այն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ։ Մենք էլ անկեղծորեն կասեինք՝ այո՛։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը