Լրահոս

23.10.2012 17:08


Հայկական մշակույթի օրեր Ֆլորենցիայում

Հայկական մշակույթի օրեր Ֆլորենցիայում

Հոկտեմբերի 17-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց առաջին անգամ Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված Հայկական մշակույթի օրերի բացմանը: Բացմանը ներկա էին նաև Տոսկանայի մարզպետարանի և Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայկական մշակույթի փառատոնը «Ռոմուալդո Դել Բիակո» իտալական հիմնադրամի, Երևանիճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի,  «Դելտա Կոլչր» հայկական կազմակերպության համատեղ ծրագիր է, որն իրագործվել է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան հայկական ժամանակակից արվեստի ցուցահանդես, հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես, ժողովրդական երաժշտության համերգ, կլոր-սեղան և թատերական ներկայացում: Միջոցառումներին ներկայացված էին Հայաստանում ու արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներ, ինչպես նաև Երևանի ճարտարապետության ու շինարարությանպետական համալսարանի ուսանողներ:

Փառատոնի միջոցառումներն անցկացվեցին Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի մշակույթի նախարարության, Տոսկանա մարզի և Ֆլորենցիայի քաղաքապետարանի հովանու ներքո: 

Այս խորագրի վերջին նյութերը