Լրահոս

23.10.2012 17:00


Ա. Ջիգարխանյան. «Ցանկանում եմ, որ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները կարգավորվեն»

Ա. Ջիգարխանյան. «Ցանկանում եմ, որ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները կարգավորվեն»

Մոսկվայի  «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցում կայացել է Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական խնդիրները հայերն ու ադրբեջանցիները չպետք է տեղափոխեն Ռուսաստանի տարածք: Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, որ  պետք է բացատրական աշխատանքներ տարվի երիտասարդության հետ, քանի որ վերջերս սրվել են երկու կողմերի երիտասարդների միջև հարաբերությունները:

Հանդիպմանը ներկա եղել նաև հայ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով հանդես է եկել խաղաղության կոչով.

«Ես ցանկանում եմ, որ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները կարգավորվեն»։

Այս խորագրի վերջին նյութերը