Լրահոս

23.10.2012 14:10


Դատարկ գրպանը՝ սթրեսի պատճառ. հոգեբան

Դատարկ գրպանը՝ սթրեսի պատճառ. հոգեբան

Հոգեբան Կարինե Նալչաջյանը այսօր լրագրողներին ասել է, որ եղանակային փոփոխությունները կարող են անդրադառնալ մարդու հոգեբանության վրա և սթրեսի պատճառ դառնալ։

–Եղանակային փոփոխությունները մարդը ծանր է տանում։ Առավել ծանր է ձմռանն անցնելը,–ասել է նա:

Բայց եղանակից շատ ավելի, սթեսի պատճառ է մարդու բարեկեցությունը՝  դատարկ գրպանը.

–Մարդն ուզում է արժանապատիվ ապրել: Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր մի մեծ հատված տնտեսական խնդիրների առաջ է կանգնած: Մարդը լուրջ սթրես է տանում, երբ ունի տաղանդ, ընդունակություններ, աշխատունակ է, բայց չի կարողանում ինքնադրսևորվելու ասպարեզ գտնել։ Սա մարդկանց մոտ փախուստի ցանկություն է առաջացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը