Լրահոս

23.10.2012 13:55


Հետախուզվում են սպանության համար. արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև

Հետախուզվում են սպանության համար. արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև
Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից սպանության համար  միջազգային հետախուզման մեջ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը և 31-ամյա Վլադիմիր Օհանյանը:
Համաձայն ՌԴ իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկությունների` նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում:
Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի և Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-53-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:
Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև:
Գաղտնիությունը երաշխավորվում է:

Այս խորագրի վերջին նյութերը