Լրահոս

23.10.2012 13:42


ՀԿԵ-ն քաղաքացիներին զգուշացնում է հետևել երկաթուղու անվտանգության կանոններին

ՀԿԵ-ն քաղաքացիներին զգուշացնում է հետևել երկաթուղու անվտանգության կանոններին

2012թ. հոկտեմբերի 22-ին Վարդենիս-Շորժա ուղեմասի 165-րդ կիլոմետրին բեռնատար վագոնները բախվել են խոշոր եղջերավոր կենդանուն: Դրա հետևանքով բեռնատար գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից:

Վարդենիս-Շորժա ուղեմասի պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ քաղաքացիներին հիշեցնում է անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար: 

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորում է լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում և գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետևել անվտանգության կանոններին և չանցնել գծերը դրա համար չհախատեսված տեղում:

Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը ՝պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:

Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե՛ք ուշադիր և հիշե՛ք, որ ձեր սխալ քայլերով վտանգում եք ոչ միայն ձեր, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:

Այս խորագրի վերջին նյութերը