«Ոսկե ծիրան»-ը կհյուրընկալվի Կիևի միջազգային կինոփառատոնում
«Ոսկե ծիրան»-ը, լինելով Արևելյան երկրների գործընկերության ծրագրի մասնակից, ակտիվորեն ամրապնդում է կապերը նույն ծրագրի անդամ մյուս կինոփառատոների հետ:
Սույն ամսի 20-ին մեկնարկած` Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում հոկտեմբերի 25-ին և 26-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմեր առանց սահմանների» ենթածրագրի շրջանակներում կցուցադրվեն Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը:
Փառատոնի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը կներկայացնեն «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: Հարություն Խաչատրյանը նաև «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի Գլխավոր ժյուրիի անդամ է:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հաջորդիվ կհյուրընկալվի Մինսկի «Լիստապադ» 19-րդ միջազգային կինոփառատոնին: