Աշխարհ

23.10.2012 11:37


Պուտին–Էրդողան հեռախոսազրույցի աղմկահարույց մանրամասները. ՌԴ նախագահը սպառնացե՞լ է թուրք պաշտոնյային ու անջատե՞լ հեռախոսը

Պուտին–Էրդողան հեռախոսազրույցի աղմկահարույց  մանրամասները. ՌԴ նախագահը սպառնացե՞լ է թուրք պաշտոնյային ու անջատե՞լ հեռախոսը

Թուրքական «Այդինլիք» պարբերականը հրապարակել է նյութեր այն մասին, որ հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցել խիստ լարված հեռախոսազրույց, որում Պուտինը նույնիսկ սպառնացել է Էրդողանին:

Թուրքական պարբերականը նշում է, թե խոսակցության մի հատվածում Էրդողանն ուղղակի անջատել է հեռախոսը։ Ներկայացնում ենք զրույցի այդ հատվածը.

Պուտին.–Եթե նույնիսկ մեկ զինվոր Սիրիա մտնի, կընկալենք, որ նա մտել է Մոսկվա:

Էրդողան.–Դա սպառնալիք է, չենք կարող ընդունել:

Պուտին.–Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք:

Նշվում է, որ հենց այստեղ Էրդողանն անջատել է հեռախոսը։ Սակայն պաղեստինյան աղբյուրները հակառակն են պնդում՝ նշելով, թե Պուտինն է անջատել հեռախոսը:

Հիշեցնենք, որ այս հեռախոսազրույցից մեկ օր անց Պուտինը հետաձգեց իր այցը Թուրքիա, իսկ օրեր անց տեղի ունեցավ Մոսկվա-Դամասկոս մարդատար օդանավի հետ կապված միջադեպը:

Այս խորագրի վերջին նյութերը