Լրահոս

23.10.2012 11:25


Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Մեքսիկա

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Մեքսիկա

Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանիայցը լատինաամերիկյան երկրներ:

Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` արտաքինհարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշեց, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և ցանկանում է ընդլայնելփոխգործակցությունը և ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու ևպայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանըհամոզմունք հայտնեց, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտհող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:

Հայաստանի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին սեպտեմբերիվերջին Նյու-Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունըգործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրաբարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց իրավապայմանագրայինդաշտն ընդլայնելու մասին: Զրուցակիցները համակարծիք էին, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումըմեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր փոխանակեցին  տնտեսականհամագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերիվերաբերյալ: 

Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք հայտնեց անցյալ տարի Մեքսիկայի նախորդգումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրողբանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում ենմիջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահերկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանայինանվտանգությանը,  բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:

Արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպաններիտեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք էցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաևաշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահիարձանի տեղադրման կապակցությամբ:  Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ ևպարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական  արձագանք է ստացելՄեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջն ներկայացրեց արցախյան հիմնախնդրիբանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս  ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների՝ միջազգային հանրության,  հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվողջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանըհակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները  փակուղի մտցնելու և տապալելու համար: Այսենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատեց Մեքսիկայի կառավարության լիակատարաջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրաղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:


Այս խորագրի վերջին նյութերը