Լրահոս

23.10.2012 11:17


Հանդիպման հնարավորություն են խնդրում ցմահ դատապարտվածների հետ

Հանդիպման հնարավորություն են խնդրում ցմահ դատապարտվածների հետ

ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանին

Դիմում

Հարգելի Հրայր Թովմասյան,

Հարգելի Հայկ Հարությունյան

Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, միանալով ցմահ դատապարտյալների՝ վերջերս հնչեցրած ցանկությանը՝ հանդիպելու լրագրողներին, դիմում ենք Ձեզ, որպեսզի թույլատրեք մեզ մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ և հանդիպել մի քանի ցմահ դատապարտյալների՝ հարցազրույցներ վարելու նպատակով:

Ցմահ դատապարտյալներից մի քանիսը մասնավորապես բարձրացրել են օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկներ: Դրանք վերաբերում են պայմանական վաղակետ ազատ արձակմանը, ռեժիմների փոփոխմանը, պատժի կրման օրեսդրորեն տարբերակված եղանակներին՝ ելնելով արարքը կատարելու պահին անձի տարիքից, արարքի ծանրության աստիճանից, դատվածությունների քանակից և այլն:

Ուստի խնդրում ենք հանդիպման հնարավորություն տալ մասնավորապես մեկ անձի սպանության մեղադրանքով, առաջին դատվածությամբ և մինչև 22 տարեկանը դատապարտված անձանց հետ:

Հարգանքով՝ Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն։

Այս խորագրի վերջին նյութերը